Ֆինն գյուտարարը լողացող սաունա է կառուցել եւ պատրաստվում է դրանով ճանապարհորդել

21:06   18 Օգոստոս 2018    227

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RIA Novosti»-ին, Ֆինն գյուտարար եւ NASA-ի նախկին ինժեներ Յաննե Կյապյուլեխտոն կառուցել է լողացող սաունա, որն էներգիա է ստանում արեւային մարտկոցներից եւ պատրաստվում է դրանով անցնել Ֆիննական ծոցը:

Սաունան տեղակայված է հարթակի վրա, որտեղից կարելի է ջուրը նետվել ծոցում լողալու համար: Հարթակի վրա նաեւ արեւից պաշտպանվելու համար անձրեւանոց, իսկ սաունայի տանիքին՝ դիտորդական կետ: Արտասովոր լողացող միջոցը լրացնում են արեւային մարտկոցները եւ սաունան տաքացնող էլեկտրական վառարանը: Դրանք նաեւ լրացուցիչ ստվեր են առաջացնում հարթակում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները