Վրացին Ռուբիկ խորանարդը հավաքելու համաշխարհային ռեկորդ է սահմանել

21:16   18 Օգոստոս 2018    264

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RIA Novosti»-ին, Վրաստանի բնակիչ Վակո Մարչիլաշվիլին Ռուբիկ խորանարդը հավաքելու համաշխարհային ռեկորդ է սահմանել:

Մարչիլաշվիլին ջրի տակ սուզված 1 րոպե 44 վայրկյանում հաջողությամբ հավաքել է 6 Ռուբիկ խորանարդ:

Նախորդ նվաճումը պատկանում էր ամերիկացի Էնթոնի Բրուկսին եւ գրանցվել էր 2014-ին: Նա կարողացել էր 1 րոպե 18 վայրկյանում 5 Ռուբիկ խորանարդ հավաքել:

18-ամյա Մարչիլաշվիլին Ռուբիկ խորանարդը հավաքելու Վրաստանի երկակի չեմպիոն է: Նրա արդյունքը պաշտոնապես գրանցել է Երկրի ռեկորդների ֆեդերացիան, տվյալները կուղարկվեն Գինեսի ռեկորդների գրքում հրապարակվելու համար:

Ռուբիկ խորանարդը հայտնի գլուխկոտրուկ է, որը 1974-ին ստեղծել է հունգարացի քանդակագործ եւ ճարտարապետության դասախոս Էռնե Ռուբիկը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները