Պուտինը նշել է Իրանի միջուկային համաձայնագրի պահպանման անհրաժեշտության մասին

22:17   18 Օգոստոս 2018    237

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «RIA Novosti»-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից առաջ հայտարարել է, որ տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության ամրապնդմանն ուղղված իրանական միջուկային համաձանագրի կարգավորման Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը հարկավոր է պահպանել:

«Քննարկելու ենք իրանական միջուկային համաձայնագրի կարգավորմանն ուղղված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերաբերյալ իրավիճակը: Անկասկած, առանց դրա չի լինի: Չափազանց կարեւոր է պահպանել ՄԱԿ ԱԽ կողմից հաստատված բազմակողմանի համաձայնագիրը, որն ուղղված է տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության ամրապնդմանը եւ միջուկային ռեժիմի տարածման կանխարգելմանը», — ասել է Պուտինը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները