Ջենովայում կամուրջը սպասարկող ընկերությունը պարտավորվել է վերականգնել այն

22:41   18 Օգոստոս 2018    247

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Autostrade per l'Italia ընկերությունը, որը սպասարկում է Ջենովայի մոտակա Մորանդի կամուրջը, որի փլուզման հետեւանքով մահացել էր 43 մարդ, պարտավորվել է վերականգնել այն:

Ըստ գործակալության ընկերությունը մոտ 500 եվրո է հատկացրել փլուզման հետեւանքների վերացման համար: Ընկերության ղեկավար Ջովաննի Կաստելուչիի խոսքով, նոր կամուրջը կկառուցվի այդ միջոցների օգտագործմամբ:

Երեքշաբթի առավոտյան Ջենովա քաղաքի մոտակայքում փլուզվել էր կամուրջի երկար հատվածը, որով անցնում է A10 արագընթաց մայրուղին: Դեպքի ժամանակ կամուրջի վրա 30 մարդատար մեքենա եւ երեք բեռնատար կար: Մոտ 5 մարդ դեռեւս անհետ կորած է համարվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները