Լրատվամիջոցներ. Սի Ցզինպինը պատրաստվում է այցելել Փհենյան

09:15   19 Օգոստոս 2018    140

Չինաստանի նախագահ Սի Ցզինպին սեպտեմբերին ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն ԸՆի հրավերով մտադիր է այցելել Փհենյան Հյուսիսային Կորեայի հիմնադրման 70-ամյակի առիթով:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Սինգապուրի «Straits Times» թերթին:

Հյուսիսային Կորեան սեպտեմբերի 9-ին նշում է իր հիմնադրման օրը, սակայն հրատարակության աղբյուրները նշում են, որ Ցզինպինի ծրագրերը կարող են վերջին րոպեին փոխվել:

Չինաստանը ԿԺԴՀ-ի ամենակարեւոր առեւտրային գործընկերն է: Կիմ Չեն Ընը այս տարի երեք անգամ այցելել է Պեկին եւ բանակցություններ անցկացրել Չինաստանի նախագահի հետ երկրու երկրների միջեւ համագործակցության եւ տնտեսական բարեփոխումների բարելավման հարցերի շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սի-Ցզինպին  


Վերնագիրի այլ պիտակները