Աշխարհի ամենահարուստ թագավորական ընտանիքի կարողությունը ավելի քան 1 տրիլիոն դոլար են գնահատել

09:39   19 Օգոստոս 2018    167

Աշխարհի ամենահարուստ թագավորական ընտանիքը Սաուդյան Արաբիայի միապետերն են:

CNBC-ի տվյալներով, Սաուդյան Արաբիայի իշխող թագավորական ընտանիքը բաղկացած է 15.000 հոգուց, սակայն հարստության մեծ մասը պատկանում է նրանցից 2000-ին: Սաուդյան միապետական տան կարողությունը գնահատվում է 1,4 տրիլիոն դոլար: Համեմատության համար, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը գնահատվում է 88 միլիարդ դոլար:

Սաուդյան միապետերի հարստությունը առաջանում է նավթի հսկայական պաշարներից, որոնք հայտնաբերվել են ավելի քան 75 տարի առաջ թագավոր Աբդուլազիզ իբն Սաուդի ժամանակ: Որոշ գնահատականներով բնական գազի եւ նավթի արդյունահանման Saudi Aramco պետական ընկերությունը արժե ավելի քան 2 տրիլիոն դոլար: Եթե այս գնահատականը ճիշտ է, ապա այն աշխարհի ամենաշահութաբեր նավթային ընկերություններից մեկն է:

Թագավորական ընտանիքի ամենաազդեցիկ անդամներից մեկը թագավորն է, ով 2015 թվականին փոխարինեց իր եղբայր Աբդուլլահ Բին Աբդուլազիզ Ալ Սաուդին: Նրա ունեցվածքը գնահատվում է 17 միլիարդ դոլար:

New York Times-ի տվյալներով թագաժառանգ Մուհամեդը վերջերս 450 մլն դոլարով ձեռք է բերել Լեոնարդո դա Վինչիի նկարը, 500 մլն դոլարով զբոսանավ եւ 300 մլն դոլարով ֆրանսիական ամրոց: Նա նաեւ երկու տուն ունի Լոնդոնում եւ Իսպանիայի հարավային ափին կալվածք:

CBS News-ին տված հարցազրույցում արքայազնը հայտարարել է, որ իր գումարները իր անձնական գործն են եւ նա մտադիր չէ ներողություն խնդրել շքեղ կենսակերպի համար:

«Ես հարուստ մարդ եմ: Ես Գանդին կամ Նելսոն Մանդելան չեմ», - ասել է նա: «Ես իշխող ընտանիքի անդամ եմ, որը մինչ Սաուդյան Արաբիայի հիմնադրումը 100 տարի գոյություն ուներ»:

Արքայազն Մուհամեդը պնդում է, որ իր հարստության մեծ մասը բարեգործական նպատակներով է օգտագործվում: «Ես առնվազն 51 տոկոսը ծախսում եմ մարդկանց եւ 49 տոկոսը ինձ համար», - ասել է արքայազնը:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները