WhatsApp-ը եւ Instagram-ը կթուլացնեն նամակագրությունների եւ զանգերի ծածկագրումը

09:48   19 Օգոստոս 2018    130

ԱՄՆ իշխանությունները Facebook սոցիալական ցանցի ղեկավարությանը խնդրում են թուլացնել ծածկագրումը, որպեսզի հատուկ ծառայությունները ցանկացած պահի կարողանան միանալ ցանկացած օգտագործողին եւ ծանոթանալ նրա նամակագրությանը, գրում է Astera-ն:

Եթե երկրի իշխանությունների պահանջները բավարարվեն, ապա փոփոխությունները կանդրադառնան ոչ միայն Facebook-ին, այլեւ սոցիալական ցանցին պատկանող WhatsApp-ին, ինչպես նաեւ Instagram-ին: Աղբյուրի համաձայն, Facebook-ը պատրաստ է կատարել ԱՄՆ իշխանությունների պահանջը:

Դեռ հայտնի չէ, թե հաղորդագրությունների ծածկագրումը կթուլացվի թե ամբողջովին կանջատվի: Հայտնի չէ նաեւ, թե ինչպես են հատուկ ծառայությունները մուտք գործելու օգտագործողների նամակագրությանը՝ դատարանով թե ցանկացած պահի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Facebook  


Վերնագիրի այլ պիտակները