Էրդողանը հայտարարել է Բոսֆորի նեղուցին այլընտրանք ստեղծելու մասին

10:07   19 Օգոստոս 2018    142

Թուրքական կողմը ակտիվորեն աշխատում է «Ստամբուլ» ջրանցքի կառուցման ուղղությամբ, որը պետք է դառնա այլընտրանք Բոսֆորի նեղուցին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Նոր ջրագծի երկարությունը կկազմի 43 կմ: Ջրանցքի երկու կողմերում կկառուցվեն երկու նոր քաղաքներ: Սա Թուրքիայի պատմության մեջ ամենամեծ նախագիծն է, որը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի: Մենք պատրաստ ենք դրա իրականացմանը »,- ասել է Էրդողանը:

Այդ մասին նա հայտարարել է իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության վարչության նիստում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները