Իտալիայում որոշել են վերականգնել Ջենովայի կամուրջը

10:58   19 Օգոստոս 2018    97

Ջենովայի՝ 43 մարդու կյանք խլած փլուզված կամուրջը սպասարկող «Autostrade per l’Italia» ընկերությունը պարտավորվել է վերականգնել այն:

Ըստ Reuters-ի՝ ընկերությունը փլուզման հետևանքների վերացման համար հատկացրել է մոտ 500 մլն եվրո:

Ընկերության ղեկավար Ջովաննի Կաստելուչին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Վերջինս, պատասխանելով հարցին, թե արդյոք նա պատրաստ է պատասխանատվության կրել այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել և ներողություն խնդրել ողբերգության կապակցությամբ, ասել է. «Դու ներողություն ես խնդրում, եթե դու պատասխանատու ես»:

Նրա խոսքով՝ տեխնիկական իրավիճակը այնքան բարդ է, որ միայն արդարադատության համակարգը կկարողանա հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իտալիա  


Վերնագիրի այլ պիտակները