Թրամփը խորհուրդ է տվել «հայացքը ՌԴ-ից շեղել դեպի Չինաստան»

11:20   19 Օգոստոս 2018    131

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհուրդ է տվել բոլորին, ովքեր «կլանված են Ռուսաստանի Դաշնության մանրամասն քննությամբ», ուշադրություն դարձնել Չինաստանին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում:

«Բոլոր հիմարները, որոնք կլանված են այն հանգամանքով, որ ուշադիր զննում են միայն Ռուսաստանին, պետք է նայեն այլ ուղղությամբ՝ Չինաստանին, բայց, ի վերջո, եթե մենք խելացի, ուժեղ և լավ պատրաստված լինենք, բոլորի հետ էլ ընդհանուր լեզու կգտնենք»,- գրել է Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները