Լրագրողը պարզաբանել է Պուտինի խորամանկություններից մեկը

11:33   19 Օգոստոս 2018    108

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարողացել գաղափարապես իրեն այնպես դրսևորել, որ պահպանողականները նրան համարում են աջ գաղափարների կողմնակից, ձախերը համարում են, որ նա կոմունիստ է և Ստալինի ջատագով, իսկ ապաքաղաքական քրիստոնյաները Կրեմլի տիրոջը քրիստոնեության հույսն են համարում:

Այս կարծիքն է հայտնել գերմանացի լրագրող Բորիս Ռայթշուստերը segodnya.ua-ի հետ զրույցում:

«Պուտինը ճարպիկ է նրանով, որ ինքը կողմնորոշված չէ, իսկ մարդիկ իրենց գաղափարական նախասիրությունները վերագրում են նրան: Սա շատ վտանգավոր և տխուր է: Ես հասկանում եմ, որ շատերը դժգոհ են Արևմուտքի քաղաքականությունից, շատ բան կա քննադատելու և փոխելու, բայց մտածել, որ Պուտինը լուծում կլինի, դա անհեթեթություն է»,- ընդգծել է Ռայթշուստերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները