Ինդոնեզիայում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել

11:44   19 Օգոստոս 2018    149

Ինդոնեզիայի Լոմբոկ զբոսաշրջային կղզում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Russia Today-ը՝ մանրամասնելով, որ վերջին շաբաթներին այստեղ հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ դարձած երկրաշարժեր են գրանցվել:

Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 7.9 կմ խորության վրա՝ մոտ կես միլիոնանոց բնակչություն ունեցող Մատարա քաղաքացից 64 կմ հեռավորության վրա:

Երկրաշարժի հետևանքով զոհեր, տուժածներ, ինչպես նաև ավերածություններ չկան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները