Իրանը մտադիր է չեղարկել օտարերկրյա զբոսաշրջիկների անձնագրերում մուտքի ու ելքի կնիքները

12:07   19 Օգոստոս 2018    144

Իրանի կառավարությունը մտադիր է չեղարկել օտարերկրացի զբոսաշրջիկների անձնագրերում երկիր մուտքի և ելքի կնիքները:

Ինչպես հայտնում է gazeta.ru-ն՝ Mehr գործակալությանը հղումով, որոշումը պայմանավորված է ԱՄՆ-ի կողմից իսլամական հանրապետության դեմ պատժամիջոցների սահմանմամբ:

Այսպիսով՝ իրանական իշխանությունները ցանկանում են օտարերկրյա զբոսաշրջիկներին զերծ պահել Իրան այցելելու հետ կապված մտավախություններից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները