Բրիտանացի միլիոնատերը 1 մլն ֆունտ է նվիրաբերել Brexit-ի հարցով նոր հարցմանը

13:01   19 Օգոստոս 2018    116

Բրիտանացի միլիոնատեր եւ Superdry բրենդի համահիմնադիր Ջուլիան Դանկերտոնը 1 մլն ֆունտ ստերլինգ է նվիրաբերել «Ժողովրդի ձայնը» (People's Vote) հասարակական կազմակերպությանը։

Ընկերության կազմակերպիչները ցանկանում են երկրի բնակչության տարբեր շերտերի կարծիքը պարզել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործարքի պայմանների շուրջ, հայտնում է «Կոմերսանտը»։

«Ես իմ փողերի մի մասը ներդրել եմ ընկերությունում, քանի որ այն իրական հնարավորություն է տալիս իրավիճակը փոխելու համար։ Ես լավ եմ զգում, որ իրավիճակը կարող է փոխվել, քանի որ հիմա հենց այդպիսի պահ է։ Ակնհայտ է դառնում, որ Brexit-ի հարցում հստակ պատկերացումներ չկան, իսկ քաղաքականությունը միայն շփոթության է հանգեցրել»,-Դանկերտոնի խոսքերը մեջբերում է The Guardian թերթը։

Նա շեշտել է, որ եթե Brexit-ը 20 տարի առաջ լիներ, իր բրենդը երբեք հաջողակ չէր դառնա ամբողջ աշխարհում, քանի որ նա մեծ դժվարությունների կբախվեր մաքսատուրքերի շուրջ բանակցությունների շրջանակներում։

Հիշեցնենք՝ Բրիտանիայի եւ ԵՄ-ի ներկայացուցիչների միջեւ Brexit-ի պայմանների շուրջ բանակցությունները կձգվեն մինչեւ այս տարվա նոյեմբեր։ Բրիտանիան պաշտոնապես ԵՄ-ն կլքի 2019թ․ մարտի 29-ին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները