Գերմանիայի կառավարությունը չի պատրաստվում այլմոլորակայինների հետ շփմանը

15:23   19 Օգոստոս 2018    117

Գերմանական կառավարությունը չի պատրաստվում այլմոլորակայինների վայրէջքին:

«Կանաչների կուսակցության» պատգամավոր Դիտեր Յանեչեկի հարցին ի պատասխան Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ «այլմոլորակայինների հետ առաջին հնարավոր շփման համար որեւէ կարգ կամ ծրագիր չկա», հաղորդում է AP-ն:

Այս դիրքորոշումը հիմնավորելիս կառավարությունը նշել է, որ «Գերմանիայում այլմոլորակայինների հետ առաջին շփումը քիչ հավանական է՝ ելնելով ներկայիս գիտական գիտելիքների վրա»: Յանեչեկը կառավարության պատասխանները կապել է ԶԼՄ-ների հրապարակումների հետ:

Ավելի վաղ գերմանական dpa գործակալությունը հաղորդել էր, որ «Փոքրիկ իշխան» գիրքը թարգմանվել է կլինգոներեն` արհեստական լեզվով, որը Paramount Studios-ի պատվերով մշակվել է լեզվաբան Մարկ Օկրանդի կողմից «Աստղային ճանապարհ» ֆիլմի հորինված տիեզերքի այլմոլորակային ռասաներից մեկի համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները