Եգիպտոսը կիբեր հանցագործության դեմ պայքարի մասին օրենք է ընդունել

16:37   19 Օգոստոս 2018    134

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AP»-ին, Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթթահ ալ Սիսսին վավերացրել է կիբեր հանցագործության դեմ պայքարի մասին օրենքը, որը, ըստ իրավապաշտպանների, ճանապարհ է բացում առցանց լրատվամիջոցների գրաքննության համար:

Օրենքը թույլ է տալիս իշխանություններին արգելափակել կայքերը, որոնք հրապարակում են ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող նյութեր: Նրանք, ովքեր կփորձեն մուտք գործել արգելափակված կայք, կարող են դատապարտվել մեկ տարվա ազատազրկման կամ ավելի քան 5000 դոլար տուգանքի:

Amnesty International-ը քննադատել է օրենքը, ասելով, որ «այն պետությանը տալիս է գրեթե լիակատար վերահսկողություն տպագիր եւ առցանց լրատվամիջոցների նկատմամբ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները