Իսպանիայում թմրավաճառների հանցախումբ են ձերբակալել և յոթ տոննա հաշիշ առգրավել
17:56
19 Օգոստոս 2018
123
Իսպանիայի Մալագա նահանգում ոստիկանությունը կասեցրել է թմրավաճառների միջազգային խմբի գործունեությունը:
Հետախուզական գործողությունների արդյունքում իրավապահները յոթ տոննա հաշիշ են հայտնաբերել՝ գրում է life.ru-ն:
Ընդհանուր առմամբ ձերբակալվել է 11 մարդ: Նրանց մեջ ոչ միայն Իսպանիայի քաղաքացիներ են, այլև բրիտանացիներ և մարոկացիներ: Հետաքննությունը պարզել է, որ նրանք բոլորն էլ նավերով թմրանյութ են տեղափոխել Իսպանիա, ինչից հետո այն ցրել են ԵՄ երկրներում: