Ֆրանսիայում 18-ամյա երիտասարդը գիշերային ակումբի մոտ մարդկանց զանգվածային վրաերթի է ենթարկել

18:53   19 Օգոստոս 2018    105

Ֆրանսիայի Նոռ դեպարտամենտում 18-ամյա երիտասարդը գիշերային ակումբի մոտակայքում մեքենայով զանգվածային վրաերթի է ենթարկել տեղի բնակիչների խմբի, միջադեպի հետևանքով 7 մարդ ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նշվում է, որ վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Մարդկանց զանգվածային վրաերթի ենթարկելուց հետո մեքենան բախվել է փողոցի սյանը։

Հայտնի է, որ տուժածներից երկուսի համար, որոնց վիճակը ծայրահեղ ծանր է, ուղարկվել է շտապօգնության ուղղաթիռ։

ՄԻջադեպի պատճառների մասին դեռևս տեղեկություն չի հաղորդվում, սակայն նշվում է, որ ոչ սթափ վիճակում գտնված երիտասարդը վիճել էր ակումբի տնօրինության հետ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները