Պուտինը հատուկ բաժակաճառ է ասել Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքին

19:23   19 Օգոստոս 2018    122

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, ներկա գտնվելով Ավստրիայի արտգործնախարար Կարին Քնայսլի հարսանիքին, ոչ միայն պարել է հարսի հետ, այլև հատուկ բաժակաճառ է ասել տոնախմբության ժամանակ, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Պուտինը մաղթել է նորապսակներին երկար ու երջանիկ համատեղ կյանք, ինչպես նաև նշել է, որ իր համար շատ հաճելի է շփվել Քնայսլի հետ, ով ձգտում է առավել մոտիկից ծանոթանալ ռուսական մշակույթի հետ։

«Թանկագին նորապսակնե՛ր, հարգելի՛ տիկին Քնայսլ, հարգելի՛ պարոն Մայլենգեր, հարգելի՛ տիկնայք և պարոնայք։ Ինձ համար մեծ ուրախություն է ընկերասեր Ավստրիան ևս մեկ անգամ այցելելու այս առիթը։ Ինձ նաև առավել ուրախացնում է այն առիթը, որի համար մենք հավաքվել ենք Ավստրիայի «կանաչ սրտում»՝ Շտիրիայոմ», - ասել է Պուտինը՝ նշելով, որ Ավստրիայի արտգործնախարարին ու նրա ամուսնուն միշտ ուրախ են տեսնել Ռուսաստանում։

«Չկա որևէ կասկած, որ բոլոր հավաքվածներն այսօր կիսում են ձեր զգացումներն ու մաղթում ձեզ ընտանեկան երջանկություն ու բարեկեցություն», - եզրափակել է ՌԴ նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Պուտին   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները