Թրամփը նոր թշնամի է գտել՝ Չինաստանին

19:44   19 Օգոստոս 2018    122

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Washington Post»-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ու ավելի հաճախ է նշում Չինաստանը՝ որպես իր ազգային անվտանգության հիմնական սպառնալիք:

Փորձագետների կարծիքով՝ Թրամփի ավելի ու ավելի առճակատային մոտեցումը ցույց է տալիս ռիսկային տեղաշարժը ԱՄՆ քաղաքականության մեջ:

Առեւտրային պատերազմի սրումից սկսած մինչեւ՝ Չինաստանի նոր պաշտպանական բյուջեն՝ Թրամփի վարչակազմը թիրախավորել է Չինաստանին, ինչը ստիպում է Պեկինին մտածել, որ ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանի աճը:

Թրամփի հռտորաբանությունն ավելի կտրուկ է դարձել անցյալ տարվանից, երբ նա փորձեց փոխըմբռնման հասնել իր «լավ բարեկամ» նախագահ Սի Ցզինպինի հետ:

Անցյալ շաբաթ Թրամփը որպես տիեզերական զորքերի ստեղծման հիմանվորում նշեց չին զինվորականներին, իսկ նախօրեին հայտարարեց, որ կան նշաններ, որ Չինաստանը ցանկանում է ազդել Միացյալ Նահանգների ընտրությունների վրա: «Հիմարները, որոնք այդքան կենտրոնացած են նրա վրա, որպեսզի նայեն միայն Ռուսաստանի կողմը, պետք է սկսեն նայել նաեւ մեկ այլ ուղղությամբ` Չինաստանի»,- գրել է ԹրամփըTwitter- ում:

Վերլուծաբանները նշում են, որ աճող թշնամանքը վկայում է այն մասին, որ Թրամփն ու նրա խորհրդականները սկսել են Չինաստանին դիտարկել որպես չարորակ ուժ եւ ուղղակի մրցակից ու հակառակորդ, որի ազդեցության ընդլայնումը պետք է զսպվել ավելի ծայրահեղ հակազդեցությունների միջոցով: Որոշ չափով այդ տեսակետը ավելի լայն տարածում է գտել Վաշինգտոնի՝ արտաքին քաղաքականության մասով, քանի որ Սի Ցզինպին համախմբում է իշխանությունը եւ տնտեսական աճի եւ տարածքային ընդլայնման ագրեսիվ օրակարգ է վարում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները