Պուտինին ցանկացել են Եվրոպայում ևս մեկ հարսանիքի ժամանակ տեսնել

20:04   19 Օգոստոս 2018    143

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է այցելի Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի հարսանիքին, ում հետ նա մտերիմ է։ Միջոցառումը տեղի է ունենալու այս տարվա հոկտեմբերին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Տվյալ լուրի աղբյուրը չի նշվում, սակայն պարբերականը հաղորդում է, որ Բեռլինում դրա շուրջ «լուրեր են պտտվում»։

ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ երկրի նախագահը դեռևս համապատասխան ծրագրեր չունի։

Օգոստոսի 18-ին Պուտինը այցելել էր Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Կարին Քնայսլի և գործարար Վոլֆգանգ Մայլինգերի հարսանիքին։ Նա ներկա էր հարսանիքին մասնավոր այցով՝ հարսի հրավերով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները