Արիզոնայի հիվանդանոցում 16 բուժքույրեր միաժամանակ հղիացել են

20:22   19 Օգոստոս 2018    106

Ամերիկյան Արիզոնայի հիվանդանոցում 16 բուժքույրեր գրեթե միաժամանակ հղիացել են, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բուժհաստատության աշխատակցուհիները պնդում են, որ չեն պայմանավորվել միաժամանակ մայրանալ: Նրանք երեխաներին լույս աշխարհ կբերեն այս տարվա հոկտեմբերից մինչեւ 2019-ի հունվարը: Հիվանդանոցի ադմինիստրացիան էլ նշել է, որ վաղուց պատրաստվում է նման թվով աշխատակիցների ժամանակավոր հեռանալուն:

Բացի այդ՝ բուժքույրերին հղիության ընթացքում ազատել են որոշ պարտականություններից. նրանց թույլատրել են քիմիաթերապիա չանցկացնել եւ չաշխատել տուբերկուլյոզով հիվանդների հետ:

Կանանց խոսքով՝ իրենց դուր է գալիս միասին ճաշել: Հանուն հղի աշխատակիցների ճաշարանում ընդլայնել են ճաշացանկը՝ ավելացնելով թթու վարունգ եւ ձիթպտուղ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Արիզոնա  


Վերնագիրի այլ պիտակները