Ճիշտը դա ճիշտը չէ. Թրամփի փաստաբան

20:58   19 Օգոստոս 2018    112

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան Ռուդոլֆ Ջուլիանին NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ չէր ցանկանա, որ իր հաճախորդը «ընկներ կեղծ վկայության թակարդը» ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի հետ հապճեպ հանդիպման արդյունքում, որը վարում է ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ գործը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Երբ դուք ինձ ասում եք, գիտեք, որ նա պետք է ցուցմունք տա, քանի որ նա ճիշտը կասի և նա անհանգստանալու կարիք չունի, դա այնքան անմիտ է, քանի որ դա միայն ինչ որ մեկի ճշտի վարկածն է։ Ճիշտը չէ»,– ասել է Ջուլիանին։

Ի պատասխան դրան հարցազրուցավարը նկատել է, որ «ճիշտը դա ճիշտն է», որից հետո չի հասցրել ավարտել արտահայտությունը, քանի որ նրան ընդհատել է Ջուլիանին։

Դրանից հետո հաղորդավարը ընդհատել է Ջուլիանիին և ենթադրել է, որ նրա արտահայտությունը կարող է «վատ մեմ» դառնալ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները