Իրանը որոշում են կայացրել կնիքներ չդնել երկիր ժամանող անձանց անձնագրերում

21:17   19 Օգոստոս 2018    146

Իրանական իշխանությունները որոշում են կայացրել կնիքներ չդնել երկիր ժամանող անձանց անձնագրերում, որպեսզի նվազեցնեն զբոսաշրջիկների անհանգստությունն ԱՄՆ-ի կողմից կիրառված պատժամիջոցների կապակցությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իրանի փոխնախագահ Ալի Աշգար Մունեսանը հյուրանոցների սեփականատերերին եւ զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ իրանական կառավարությունը Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցների կիրառման ֆոնին պաշտպանական միջոցներ կտրամադրի ոլորտի աջակցության համար:

Այս կապակցությամբ որոշում է կայացվել կնիքներ չդնել Իրան ժամանող օտարերկրացիների անձնագրերում: Նա նշել է, որ զբոսաշրջիկների անձնագրերում մուտքի եւ ելքի կնիքներ չեն դրվի:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իրան  


Վերնագիրի այլ պիտակները