Իսրայելը փակել է Գազայի հետ սահմանի միակ անցակետը

21:35   19 Օգոստոս 2018    138

Իսրայելը փակել է Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող միակ անցակետը:

Ինչպես նշվում է, անցակետը փակվել է օգսոստոսի 19-ին: Սահմանային անցակետի փակման մասին տեղեկությունը հաստատել են Իսրայելի պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսուհետ անցակետից օգտվել հնարավոր կլինի միայն հումանիտար առաքելություններ իրականացնելիս: Ներկա պահին հայտնի չէ, թե որքան ժամանակ այն փակ կմնա:

Բացի այդ, նշվում է, որ անցակետի փակման մասին լուրը հաստատվել է նաև Գազայում Պաղեստինյան ինքնավարության Քաղաքացիական հարցերի վարչությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Իսրայել  


Վերնագիրի այլ պիտակները