Բրիտանիայում մարդկանց վրաերթի ենթարկած սուդանցուն մեղադրանք են առաջադրել

22:16   19 Օգոստոս 2018    211

Բրիտանահպատակ սուդանցուն, որը մեքենայով վթաերթի էր ենթարկել մարդկանց եւ մխրճվել բրիտանական խորհրդարանի առջեւ արգելապատնեշների մեջ, սպանության փորձի մեղադրանք են առաջադրել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Մեղադրանք է առաջադրվել երկու կետով՝ սպանության փորձի եւ ոստիկանների սպանության փորձի:

29-ամյա Սալիհ Հաթերը, որը ներգաղթել է Սուդանից եւ ապրել Բիրմինգեմում, օգոստոսի 20-ին կկանգնի Վեսթմինսթերի դատարանի առջեւ:

Հաթերը Ford մակնիշի մեքենայով մխրճվել էր Լոնդոնում բրիտանական խորհրդարանի շենքի արգելապատնեշների մեջ: Ոստիկանները դեպքի վայրում ձերբակալել են նրան, իսկ պատահարի հետեւանքով մի քանի մարդ է տուժել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները