Աշխարհի հյուրանոցների ամենաարտասովոր ծառայությունները

22:28   19 Օգոստոս 2018    254

PeterGreenberg.com կայքը ներկայացրել է աշխարհի հյուրանոցների ամենաարտասովոր ծառայությունները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Օրինակ՝ եթե դուք կամենաք յոգայի մեջ ձեր վարպետությունը կատարելագործել փղի մեջքին, նման ծառայությունից կարող եք օգտվել Թաիլանդում՝ Չիանգ Ռայում գտնվող հյուրանոցում: Իսկ երգել սիրողների համար բեռլինյան հյուրանոցներից մեկում ձայնագրման երկու ստուդիա է աշխատում:

Ատլանտյան օվկիանոսի վրա բացվող բաց կինոթատրոն է գործում Նյու Ջերսիում:

Թենիսի երկրպագուները կարող են համարներ պատվիրել Հավայիի հյուրանոցներից մեկում. այնտեղ տեղակայված թենիսի կորտերը հագեցած են տեսանկարահանող սարքերով, որոնք կարող են նկարահանել ձեր խաղը և վերլուծել այն իրական ժամանակում:

Օմանի հյուրանոցներից մեկը հասնելու համար կարող եք օգտվել պարապլանից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները