Աֆղանստանում թալիբները ավելի քան 100 մարդու են գերեվարել

11:00   20 Օգոստոս 2018    212

Աֆղանստանում թալիբները ավելի քան 100 մարդու են գերի վերցրել, այդ թվում կանանց եւ երեխաների, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով աֆղանցի պաշտոնյաներին։

Միջադեպը տեղի է ունեցել, չնայած մահմեդական Իդ ալ Ադհա տոնի ժամանակ կրակը դադարեցնելու երկրի նախագահ Աշրաֆ Գանիի կոչերին։

Պաշտոնյաների խոսքով՝ թալիբները Խան Աբադ շրջանի մոտ գտնվող ճանապարհին կանգնեցրել են 3 ավտոբուս եւ առեւանգնել ուղեւորներին։ Ենթադրվում է, որ նրանք փնտրել են պետական ծառայողների ու անվտանգության ուժերի աշխատակիցների։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները