Հրվ. Կորեան եւ ԿԺԴՀ-ն պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպում են անցկացնում. Kyodo

11:40   20 Օգոստոս 2018    237

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Kyodo »-ին, Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն օգոստոսի 20-ին անցկացնում են 1950-1953 թվականների Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների՝ վերջին գրեթե երեք տարվա ընթացքում առաջին հանդիպումը:

Հանդիպումն ընթանում Է Կիմգանսան առողջարանային գոտում, որը գտնվում Է ԿԺԴՀ-ի տարածքում: Նշվում Է, որ այս անգամ Կորեական պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հանդիպումները կանցկացվեն երկու փուլով. առաջինը կտեւի երկուշաբթի օրվանից մինչեւ չորեքշաբթի, երկրորդը՝ ուրբաթ օրվանից մինչեւ կիրակի:Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարության տվյալներով, ընդհանուր առմամբ երկուստեք դրանց կմասնակցի շուրջ 250 մարդ, որոնց մեծամասնության տարիքը 80-ից բարձր Է:

Նշենք, որ 1980-ական թվականների կեսից Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն անցկացրել են երկու տասնյակից ավելի նման հանդիպումներ, որոնց ընթացքում ավելի քան 21,7 հազար տարեց կորեացիներ կարողացել են տեսնել իրենց հարազատներին ու մերձավորներին, որոնց հետ կապը կորցել են Կորեական պատերազմից հետո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հարավային-Կորեան   ԿԺԴՀ  


Վերնագիրի այլ պիտակները