Ինչպես նշում է theguardian.com-ը, վարչապետի խոսքով՝ ինքը պատրաստվում է վաճառել ի պաշտոնե իրեն հատկացված թանկարժեք, զրահապատ մեքենաները։ Նա հայտարարել է ճոխ կյանքից հրաժարվելու որոշման մասին՝ տեղեկացնելով, որ պալատական նստավայրի փոխարեն կապրի 3 սենյականոց բնակարանում։
Բացի այդ, նա մտադիր է վարչապետին հասանելիք 524 սպասավորի փոխարեն օգտվել ընդամենը 2-ի ծառայություններից։
«Ուզում եմ ասել ժողովրդիս, որ ապրելու եմ հասարակ կյանքով ու խնայելու եմ ձեր գումար»,-խոստացել է վարչապետը։
Նշվում է, որ Խանն այս մասին ասել է ընտրվելուց հետո ժողովրդին ուղղված առաջին ելույթում՝ ընդգծելով, որ «նոր Պակիստանում» հարուստները պետք է սկսեն հարկերը վճարել։
«Մենք վարկերով ու այլ պետություններից ստացած օգնության միջոցով ապրելու վատ ավանդույթ ենք ձևավորել։ Ոչ մի երկիր չի կարող այդպես վարվելով բարգավաճել։ Երկիրը պետք է ոտքի կանգնի,»-ասել է 65-ամյա վարչապետը։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Պակիստան