Ջենովայում կամրջի փլվելու գոտուց տարհանված բնակիչները նոր բնակարաններ են ստանում

12:15   20 Օգոստոս 2018    227

11 ընտանիքներ, որոնք տարհանվել Էին Ջենովայում ավտոմոբիլային կամրջի փլվելու գոտում գտնվող իրենց տներից, նոր բնակարաններ կստանան արդեն օգոստոսի 20-ին:

Այդ մասին հայտնել Է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով Ջենովա քաղաքի ենթակառուցվածքի պատասխանատուներին:

Նրանց տվյալներով՝ երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 16:00-ին Լիգուրիայի մարզի վարչակազմի ղեկավար Ջովանի Տոտին եւ Ջենովայի քաղաքագլուխ Մարկո Բուչին նոր բնակարանները կհանձնեն տարհանվածներին: Գործակալությունը ճշտում Է, որ առաջիկա շաբաթներին սպասվում Է եւս 40 ընտանիքների տեղափոխումը նոր բնակարաններ: Նշվում Է, որ բնակարանների հատկացման հարցում առաջնությունը տրվում Է երեխաներով ընտանիքներին, տարեց քաղաքացիներին եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց:

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն օգոստոսի 19-ին Facebook-ի իր Էջում հայտնել Է, որ, ի լրումն ողբերգության հետեւանքների վերացման համար ավելի վաղ հատկացված 5 մլն եվրոյի, Իտալիայի նախարարների խորհուրդը հատկացրել Է եւս 28,5 մլն եվրո: Քաղաքական գործիչը նշտել Է, որ այդ միջոցները կօգտագործվեն այլընտրական երթուղիներ ստեղծելու, տրանսպորտային համակարգն ամրապնդելու եւ այն մարդկանց բնակարարաններ տրամադրելու համար, որոնք հարկադրված են եղել լքել իրենց տները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջենովա  


Վերնագիրի այլ պիտակները