Թուրքիայի հյուսիս-արևմուտքում խոշոր հրդեհ է բռնկվել, բնակիչներին տարհանում են

12:26   20 Օգոստոս 2018    225

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով Թուրքական ԶԼՄ-ներին, Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չանաքքալե քաղաքում խոշոր հրդեհ է բռնկվել, տեղի իշխանությունները սկսել են բնակչության տարհանումը:

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է քաղաքի հին հիվանդանոցի շենքին մոտ խոտածածկ տարածքում և քամու պատճառով արագ տարածվել։ Հրդեհի մարման աշխատանքներին միացել է ուղղաթիռ։

Աղբյուրը հայտնում է, որ փրկարարները դժվարությամբ կարողացել են վերահսկողության տակ առնել իրավիճակը։ Քաղաքում առաջացած խիտ ծխի պատճառով բնակիչներին խորհուրդ է տրվել դուրս չգալ տնից։

Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա  


Վերնագիրի այլ պիտակները