Աշխարհի ամենաթանկ պաղպաղակն արժե 60 000 դոլար

13:15   20 Օգոստոս 2018    207

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով "CNBC"-ին, աշխարհի ամենաթանկ պաղպաղակը արժե 60 000 դոլար։

Այն փորձելու համար պետք է մեկնել Տանզանիա։ Ճոխ հանգստավայրում Ձեր աչքի առաջ կպատրաստեն պաղպաղակը, որ դուք կճաշակեք Կիլիմանջարոյին նայելով։

«Աշխարհի ամենաթանկ պաղպաղակը» փաթեթը առաջարկում է պաղպաղակ արտադրող Three Twins Ice Cream անկախ օրգանական ընկերությունը Քալիֆորնիայում։

Արժեքի մեջ ներառված է ոչ միայն թռիչք առաջին դասով եւ բնակություն հինգաստղանի հյուրանոցում, այն նաեւ հնարավորություն հաղթահարել Կիլիմանջարոն տեղի էքսկուրսավարի եւ ընկերության հիմնադիր Նիլ Գոտլիբի հետ։ Պաղպաղակը պատրաստվում է լեռան գագաթից բերված սառույցով։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները