Չինաստանի իշխանությունները մեղադրվող 26 կասկածյալի են ձերբակալել

13:49   20 Օգոստոս 2018    197

Hayatsk.info-ն հայտնում է, որ Չինաստանի իշխանությունները հին գերեզմանների կողոպուտի համար մեղադրվող 26 կասկածյալի են ձերբակալել:

Իրավապահները կարողացել են մոտ 650 մշակութային գտածո հայտնաբերել, որոնք հայտնաբերվել էին հյուսիս-արեւմտյան Քինհայ նահանգում գտնվող հինավուրց գերեզմանոցից:

Փորձագետները կարծում են, որ հայտնաբերված առարկաներից շատերը «մեծ պատմական արժեք» ունեն, քանի որ ցույց են տալիս մշակութային փոխազդեցությունն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ Թան դինաստիայի առաջին օրերին:

Ենթադրվում է, որ կասկածյալներն առարկաներ գողացել են Դուլանի գերեզմանոցներից, որոնք գտնվում են հին Մետաքսի ճանապարհին, եւ հետագայում փորձել են վաճառել դրանք: Նրանք հնությունների վաճառքից մտադիր էին 11 միլիոն դոլար վաստակել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները