Իրաքում ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել

15:36   20 Օգոստոս 2018    224

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Newsweek»-ին, Իրաքում կործանվել է UH-60 Black Hawk ամերիկյան ռազմական ուղղաթիռը: Մի քանի զինվորական վնասվածքներ է ստացել:

Աղբյուրի համաձայն՝ ստուգումներից բազա վերադառնալիս ուղղաթիռն անհայտ պատճառներով սկսել է կորցնել բարձրությունը: Պաշտոնյաներից մեկը Newsweek-ին հայտնել է, որ վթարը, հավանաբար, պայմանավորված էր ուղղաթիռի մեխանիկական անսարքությամբ՝ հավելելով, որ ուղղաթիռի ընկնելու ժամանակ հակառակորդը կրակ չի բացել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրաք  


Վերնագիրի այլ պիտակները