Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել Է Սիրիայի բանակին խոչընդոտելու մեջ

16:16   20 Օգոստոս 2018    258

Միացյալ Նահանգները խոչընդոտում Է Սիրիայի այն շրջանների վերականգնմանը, որոնք վերահսկվում են Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության կողմից:

Այդ մասին, ինչպես հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել Է Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ջեբրան Բասիլի հետ երկկողմ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:

«Ահա մի քանի օր առաջ Վաշինգտոնում Էր Ստաֆան դե Միստուրան (Սիրիայի խնդրով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը). նա հանդիպում Է ունեցել (ԱՄՆ-ի պետքարտուղար) Մայք Փոմպեոյի հետ, եւ նրանց բանակցությունների արդյունքների վերաբերյալ իր մեկնաբանության մեջ Պետդեպարտամենտն օգտագործել Է «Սիրիայի վերականգման հարցը նույնիսկ քննարկելն Է վաղաժամ» արտահայտությունը»,-ասել Է Լավրովը:

Նրա խոսքով՝ հայտարարվել Է, որ «սկզբում հարկավոր Է առաջընթացի հասնել քաղաքական կարգավորման, այսպես կոչված քաղաքական անցումի հարցում»:
«Դրա հետ մեկտեղ նշեմ, որ նման պայմաններ եւ նման նախնական պահանջներ ԱՄՆ-ն առաջադրում Է բացառապես այն շրջանների նկատմամբ, որոնք վերահսկում Է Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարությունը, եւ որոնք ազատագրվել են ԴԱԻՇ-ից, «Ջաբհաթ ան Նուսրա»-ից եւ մյուս ահաբեկիչներից»,-ասել Է Լավրովը:

«Ինչ վերաբերում Է այն շրջաններին, որոնք վերահսկում են ԱՄՆ-ի հետ համագործակցողները եւ նրանից աջակցություն ստացող ընդդիմության ուժերը, ամենից առաջ Եփրատի արեւելյան ափին, ապա այնտեղ ոչ մի նման պահանջ չի առաջադրվում: Ընդհակառակը, այնտեղ վերականգնման գործընթացներն ընթանում են ամբողջ թափով: Ընդ որում՝ ԱՄՆ-ն այդ աշխատանքների վճարմանը ներգրավում Է իր մի ամբողջ շարք դաշնակիցների»,-ասել Է Լավրովը:

Դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ ՄԱԿ-ի կառույցներին արգելված Է մասնակցել Սիրիայի տնտեսության վերականգնմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները