Գիտնականներն ստեղծել են մարդկությանը հայտնի ամենամաշակայուն նյութը

16:40   20 Օգոստոս 2018    198

Սանդիայի ազգային լաբորատորիաների գիտնականների խումբն ստեղծել Է նոր համահալվածք, որը դարձել Է մարդու կողմից երբեւԷ ստեղծված նյութերից ամենամաշակայունը: Նրանց աշխատությունը հրապարակված Է Advanced Materials հանդեսում:

Այդ համահալվածքի ստեղծման համար գիտնականները համատեղել են Երկրի վրա առավել հազվագյուտ մետաղները՝ ոսկին եւ պլատինը: Հետազոտողների խոսքով՝ նոր նյութն այնքան ամուր Է, որ դրանից պատրաստված ավտոդողերով կարելի Է հինգ հարյուր անգամ պտտվել Երկրագնդի հասարակածի շուրջը, որի երկարությունը 40 հազար 75 կիլոմետր Է:

Հետազոտողների խոսքով՝ այդ նյութը կարելի Է կիրառել զանազան Էլեկտրոնային սարքերում: Եթե համահալվածի բարակ շերտ քսվի, օրինակ, սմարթֆոնների շարժական մասերին, ապա սարքի ծառայության ժամկետը կավելանա մի քանի անգամ, իսկ դա, հետազոտողների գնահատումներով՝ Էլեկտրոնային արդյունաբերության համար տարեկան կտնտեսի մինչեւ 100 միլիոն դոլար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները