Կոճակավոր հեռախոսների նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ աճել Է

16:57   20 Օգոստոս 2018    179

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Sky News»-ին, Կոճակավոր հեռախոսների վաճառքները, որոնք մուտք չունեն Համացանց, 2017 թվականին հինգ տոկոսով աճել են:

Հնացած մոդելների նկատմամբ մեծ հետաքրքրությունը երկար տարիներ ի վեր նկատվում Է առաջին անգամ:

Ըստ որում սմարթֆոնների վաճառքներն անսպասելիորեն ցածր աճ են արձանագրել՝ երկու տոկոս, գրել Է հրատարակությունը: Հեռախոսներ գնելիս առաջնահերթությունների փոփոխման պատճառ կարող Է լինել հոգնածությունը սոցիալական ցանցեր շուրջօրյա մուտք գործելուց:

Օգտատերերը գիտակցաբար իրենց զերծ են պահում Instagram-ում կամ Facebook-ում նորացումների ստուգումից՝ գնելով Համացանց մուտքի հնարավորություն չունեցող մոդելներ:

Fox News-ի տվյալների համաձայն՝ միջին օգտատերը սմարթֆոնում նորություններն ստուգում Է յուրաքանչյուր 12 րոպեն մեկ: Ofcom-ի հետազոտությունը հաշվարկել Է, որ բրիտանացիների 78 տոկոսն իր կյանքը չի պատկերացնում առանց հեռախոսի: Սովորաբար ավագ սերունդն օրական առցանց անցկացնում Է երկու ժամ 28 րոպե, իսկ 18 – 24 տարեկանների շրջանում Համացանցում գտնվելը հասնում Է երեք ժամ 14 րոպեի:

Hayatsk.info

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները