Բրիտանացիները չեն փոխել Brexit-ի վերաբերյալ իրենց որոշումը

17:17   20 Օգոստոս 2018    236

Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) նկատմամբ բրիտանիների վերաբերմունքը քիչ Է փոխվել հանրաքվեի անցկացման ժամանակվանից:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին վկայում են Deltapoll-ի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Ինչպես գրում Է The Daily Mail-ը, հարցվածները հայտարարել են, որ կքվեարկեին նույն կերպ, ինչպես 2016 թվականի հունիսին: Brexit-ի նկատմամբ վերաբերմունքը փոխել Է 13 տոկոսը: Ընդ որում զգալի մասն այժմ կպաշտպաներ ԵՄ-ից երկրի դուրս գալն այն դեպքում, երբ նրանք ավելի վաղ դեմ Էին քվեարկել: Ընդամենը բրիտանացիների 15 տոկոսն Է ցանկանում, որ երկրում վերջնական քվեարկություն անցկացվի Brexit-ի շուրջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Brexit  


Վերնագիրի այլ պիտակները