Apple-ը Չինաստանում 25 հազար հավելված Է հեռացրել App Store-ից. WSJ

17:28   20 Օգոստոս 2018    226

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Wall Street Journal»-ին, Apple ընկերությունն ազարտային խաղերով 25 հազար հավելված Է հեռացրել App Store հավելվածների խանութի չինական տարբերակից, որոնք արգելված են ՉԺՀ-ում:

Հրատարակությունը վկայակոչում Է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը (CCTV), որն ավելի վաղ Apple-ին դատապարտել Էր ազարտային խաղերով հավելվածների նկատմամբ անգործության համար, որոնք քողարկված Էին Չինաստանում թույլատրված վիճակախաղերի հավելվածների ներքո: Ընկերությունն ինքը հաստատել Է հավելվածները հեռացնելը, սակայն չի նշել դրանց քանակությունը:

«Ազարտային խաղերով հավելվածներն անօրինական են եւ արգելված չինական App Store-ում: Մենք արդեն հեռացրել ենք բազմաթիվ հավելվածներ ու մշակողների, որոնք փորձում են նման անօրինական հավելվածները տարածել App Store-ում, եւ ջանում ենք հայտնաբերել դրանց նմաններին ու նրանց հեռացնել խանութից»,-թերթը մեջբերում Է Apple-ի հայտարարությունը: CCTV-ը նշում Է, որ արդեն տեղադրված արգելված բոլոր հավելվածները կշարունակեն աշխատել նաեւ App Store-ից հեռացվելուց հետո: Ընդամենը, ինչպես նշում Է The Wall Street Journal-ը, չինական App Store-ում ներկայացված Է մոտավորապես 1,8 մլն հավելված:

Hayatsk.info

Հեշթեգներ: Apple   Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները