Հս․Կորեայում ամենաբարդ պայմաններում գրվում է հրաշքների պատմություն․ Կիմ

19:32   20 Օգոստոս 2018    143

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ հյուսիսկորեացիները պատվով են հաղթահարում իրենց երկրի նկատմամբ գործադրվող ճնշումները, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Այժմ պատժամիջոցների ու թշնամական ուժերի ճնշման հետևանքով դաժան խոչընդոտներ են ստեղծվում մեր սոցիալիզմի զարգացման ճանապարհին, սակայն ժողովրդի ոգևորության շնորհիվ ամենաբարդ ու ծանր պայմաններում գրվում է հրաշքների պատմություն»,-ասել է Կիմ Չեն Ընը։

Նշենք, որ Փհենյանի դեմ միջազգային առաջին պատժամիջոցները կիրառվել են դեռևս 2006թ.։ Ավելի ուշ՝ 2016թ., ԱՄՆ-ն առավել կոշտ պատժամիջոցներ է սահմանել, որոնք տարածվել են Փհենյանի հետ համագործակցող բոլոր երկրների վրա։

Ամերիկյան կողմը պարբերաբար հայտարարել է, որ չի չեղարկի պատժամիջոցները մինչ Հյուսիսային Կորեայի ամբողջական միջուկային զինաթափում։

Այս տարվա հունիսին Սինգապուրում կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Կիմ Չեն Ընի պատմական հանդիպումը, որի ժամանակ, ըստ Թրամփի, ստորագրվել է «մանրակրկիտ փաստաթուղթ», ինչից հետո սպասվում է Հյուսիսային Կորեայի ամբողջական ու արագընթաց միջուկային զինաթափում։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Հս․Կորեա  


Վերնագիրի այլ պիտակները