ՌԴ-ն մինչեւ այս տարվա ավարտը կավարտի «Պանցիր Ս1Մ» ԶՀՀՀ-ի հրթիռի փորձարկումը

18:04   20 Օգոստոս 2018    122

«Պանցիր Ս1Մ» զենիթահրթիռային հրանոթային համալիրների կատարելագործման նպատակով հրթիռի թռիչքային փորձարկումները կանցկացվեն մինչեւ 2018 թվականի ավարտը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Նա հավելել է, որ հրթիռը իր նախորդին կգերազանցի մի քանի պարամետրերով, սակայն տեխնիկական բնութագրիչները չի բացահայտել։ Չեմեզովը նշել է, որ «Պանցիր Ս1Մ» ԶՀՀՀ-ի փորձարկումը նախատեսվում է ավարտվել մինչեւ 2019 թվականի ավարտը։

2017 թվականի հունիսին Չեմեզովը հայտնել էր, որ ավարտվել է «Պանցիր Ս1» ԶՀՀՀ-ի ծովային տարբերակի՝ «Պանցիր ՄԵ»-ի մշակումը եւ սկսվել է նրա սերիական արտադրությունը։

«Պանցիր Ս1» ԶՀՀՀ-ի մշակումը իրականացվում է 1990-ականներից։ Այն ռուսական Զինված ուժեր է ընդունվել 2012 թվականից, իսկ համալիրների մատակարարման պայմանագրեր են կնքվել այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են՝ Իրաքը, Ալժիրը, ԱՄԷ-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   ՌԴ  


Վերնագիրի այլ պիտակները