Հինգերորդ սերնդի հնդկական կործանիչի առաջին թռիչքը կիրականացվի

17:37   20 Օգոստոս 2018    240

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «The Hindu»-ին, Ամբողջությամբ հնդկական մշակման AMCA (Advanced Medium Combat Aircraft) հինգերորդ սերնդի կործանիչը առաջին թռիչքը կիրականացնի 2032 թվականին:

Պարբերականը, հիմնվելով ռազմական արդյունաբերության աղբյուրի վրա, հայտնում է, որ նախնական ինքնաթիռի վրա կտեղադրեն ամերիկյան General electric ընկերության երկու շարժիչ, որոնք հետագայում կփոխարինվեն հնդկականով։

Թերթի զրուցակիցը նշել է, որ նոր հնդկական կործանիչը կօգտագործի քիչ տեսանելիության երկրաչափական տեխնոլոգիա, որի ժամանակ ապահովվում է ռադիոլոկացիոն կայանից ալիքների անդրադարձը։ Մշակման ժամանակ հաշվի կառնվի թեթեւ հնդկական «Տեջաս» կործանիչի եւ մյուս մշակումների փորձը։ Աղբյուրի տվյալներով՝ երկրի ՌՕՈՒ–ն արդեն տարածք է հատկացրել Ռազմական հետազոտությունների ու մշակումների հնդկական կազմակերպությանը նախագծի վրա աշխատելու համար։

AMCA հինգերորդ սերնդի կործանիչների ստեղծման ծրագիրը Հնդկաստանում մեկներկել է 2008 թվականին։

Hayatsk.info

Հեշթեգներ: AMCA  


Վերնագիրի այլ պիտակները