ՌԴ-ը Հնդկաստանին Ս-400 ԶՀՀ–ներ կվաճառի նախատեսվածից ցածր գնով

17:46   20 Օգոստոս 2018    195

Ռուս–հնդկական բանակցություններում Ռուսաստանը զիջումների է գնացել Ս–400 «Տրիումֆ» ԶՀՀ–երի վերջնական գնի հարցում։ Որոշումը պայմանավորված է Հնդկաստանի՝ Ռուսաստանի մարտավարական գործընկերն լինելով, սակայն զիջումը ի վնաս Ռուսաստանի չէ։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը:

Շուգաևի խոսքով՝ Ս-400–ների մատակարարումները կարող են մեկնարկել 2020 թվականին, եթե մինչև տարեվերջ ստորագրված լինի պայմանագիրը։ Հիմնական դրույթներն արդեն համաձայնեցված են, պայմանագրի ստորագրումը սպասվում է հոկտեմբերին։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՌԴ   Հնդկաստան   Ս-400  


Վերնագիրի այլ պիտակները