ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին տնօրենը սպառնում է դատի տալ Թրամփին

20:01   20 Օգոստոս 2018    96

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Ամերիկայի ձայն»-ին, ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն Ջոն Բրենանը սպառնում է դատի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, որպեսզի նա չկարողանա իրեն քննադատող պաշտոնյաներին զրկել գաղտնի փաստաթղթերին մուտք ունենալուց:

«Եթե իմ մուտքը եւ իմ հեղինակությունը, որը նրանք այժմ փորձում են տրորել կեղտի մեջ, այն գինն է, որ մենք պետք է վճարենք Դոնալդ Թրամփի կողմից այլ մարդկանց, իմ նկատմամբ նման գործողությունները կանխելու համար, ապա սա փոքր գին է», - ասել է Բրենանը:

«Ես անձամբ ուժիս ներածին անելու եմ ամեն ինչ՝ ապագայում այսպիսի չարաշահումները կանխելու համար, եւ եթե դա դատական հայց է նշանակում, ապա ես կգնամ դրան»,- հավելել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ԿՀՎ   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները