Վենեսուելան սկսել է աստիճանաբար ավելացնել բենզինի գները

20:15   20 Օգոստոս 2018    151

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «DW»-ին, Վենեսուելայի կառավարությունը օգոստոսի 20-ից սկսել է աստիճանաբար ավելացնել բենզինի գները երկու տարվա ընթացքում այն միջազգային մակարդակին հասցնելու նպատակով։

Նախագահ Նիկոլաս Մադուրոյի խոսքով՝ այդ ընթացքում պետք է վերացվի այն իրավիճակը, որում բենզինը փաստացի կարելի է «նվիրել»։ Միաժամանակ, կառավարությունը մտադիր է սատարել իր՝ այսպես կոչված, գրանցված կողմնակիցներին (նյութական արտոնություն ստանալու համար հատուկ քարտերի տերերին), սոցիալական աջակցություն ստացողներին եւ հանրային տրանսպորտի ձեռնարկատիրություններին բենզինի ուղղակի դոտացիաներով, գրում է dpa գործակալությունը։

Ի տարբերություն մի շարք սննդամթերքների, ինչպես բրինձը, կաթը եւ կարագը, բենզինի պակասուրդ Վենեսուելայում չկա։ 1 լիտր բենզինը արժե 6 բոլիվար։ 1 եվրոյին համարժեք բոլիվարի դիմաց Վենեսուելայում ներկայումս կարելի է գնել մեկ գավաթ սուրճ կամ շուրջ 1 մլն լիտր բենզին։

Hayatsk.info

Հեշթեգներ: Վենեսուելա  


Վերնագիրի այլ պիտակները