Պուտինը ցանկանում է Մոսկվայի եւ Վաշինգթոնի հարաբերությունները դուրս հանել խորը ճգնաժամից

20:27   20 Օգոստոս 2018    103

Նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է Մոսկվայի եւ Վաշինգթոնի հարաբերությունները դուրս հանել խորը ճգնաժամից:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«ՌԴ նախագահը դեռեւս ցանկանում է մեր երկկողմ հարաբերությունները դուրս հանել այն խորը ճգնաժամից, որում դրանք գտնվում են: Նա այդ մասին բազմիցս ասել է: Այս տրամադրվածությունը պահպանվում է: Սակայն, միեւնույն ժամանակ, ոչ ոք չի պատրաստվում վշտանալ, եթե Վաշինգթոնն այս առումով նույն դիրքորոշումը չունենա», - ասել է Պեսկովը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Մոսկվա   Վաշինգթոն  


Վերնագիրի այլ պիտակները