Հռոմի պապը սեռական բռնության սկանդալի առնչությամբ դիմել է կաթոլիկ աշխարհին

20:30   20 Օգոստոս 2018    108

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Reuters»-ին, Սեռական բռնության սկանդալի ֆոնին, որում ներքաշված են մի շարք երկրների կաթոլիկ հոգեւորականներ, Հռոմի Ֆրանցիսկոս պապը նամակով դիմել է բոլոր կաթոլիկներին՝ նրանց խնդրելով օգնել արմատախիլ անել «մահվան այդ մշակույթը» եւ խոստացել է, որ եկեղեցին այլեւս երբեք չի թաքցնի նմանատիպ հանցագործությունները։

Հռոմի պապը կոչ է արել կաթոլիկներին դիմակայել ճգնաժամին եւ թույլ չտալ, որ այն մասնատի եկեղեցին։

Միացյալ Նահանգներում, Չիլիում, Ավստրալիայում եւ Իռլանդիայում կաթոլիկ եկեղեցիները հայտնվել են սկանդալների կենտրոնում կապված անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքերի հետ: Բազմաթիվ հարցումներ ցույց են տալիս, որ եկեղեցու նկատմամբ վստահությունը կտրուկ անկում է ապրել ինչպես այս երկրներում, այնպես էլ այլ տեղերում:

«Մենք հասկացել ենք, որ այդ վերքերը չեն բուժվում, նրանք մեզանից պահանջում են վճռականորեն դատապարտել այդ գազանությունները եւ միավորել ջանքերը մահվան այս մշակույթը վերացնելու համար»,–նշել է Հռոմի պապը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Հռոմի-պապ  


Վերնագիրի այլ պիտակները