Պակիստանը չընդհատվող եւ մշտական երկխոսություն է ցանկանում Հնդկաստանի հետ

20:48   20 Օգոստոս 2018    113

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «AFP»-ին, Պակիստանը չընդհատվող եւ մշտական երկխոսություն է ցանկանում Հնդկաստանի հետ, հայտարարել է երկրի նոր ԱԳ նախարար Շահ Մեհմուդ Քուրեշին՝ շեշտելով երկու երկրների միջեւ բանակցությունների կարեւորությունը։

«Մենք ոչ միայն երկու հարեւաններ ենք, այլ նաեւ ունենք միջուկային զենք»,–ասել է նա։

Պակիստանի նոր վարչապետ Իմրան Խանն իր առաջին հեռուստատեսային ուղերձում նույնպես Հնդկաստանի հետ հարաբերությունների բարելավման կոչ է արել։

Քուրեշին հայտնել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին նամակ է հղել, որում ողջունել է նոր վարչապետին եւ բանակցությունների մեկնարկի մեսիջ է հղել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները