Պուտինն անսպասելիոն կարգադրել է ստուգել զորքերի ռազմական պատրաստվածությունը

21:06   20 Օգոստոս 2018    151

Hayatsk.info-ն հայտնում է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անսպասելիորեն կարգադրել է ստուգել զորքերի ռազմական պատրաստվածությունը, ինչն արվում է «Վոստոկ 2018» լայնամասշտաբ զորավարժությունների նախաշեմին:

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մանրամասնել է, որ ռազմական պատրաստվածության ստուգումն իրենից ներկայացնում է 16 հատուկ վարժանքից բաղկացած գործողությունների հաջորդականություն:

Շոյգուի խոսքով՝ ստուգումն անցկացվում է օգոստոսի 20-25-ը՝ Կենտրոնական ու Արևելյան ռազմական շրջաններում, օդադեսանտային զորքերում, Հեռավոր և ռազմատրանսպորտային ավիացիայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   նախագահ   Վլադիմիր-Պուտին  


Վերնագիրի այլ պիտակները